06.05.2019 11:15

Թրամփը հրապարակել է իր նախագահական ժամկետը երկու տարով երկարացնելու կոչը

Թրամփը հրապարակել է իր նախագահական ժամկետը երկու տարով երկարացնելու կոչը

Կիրակի օրը Թրամփը Twitter-ի իր էջում տեղադրել է իրավաբան Ջերի Ֆալուել-կրտսերի կոչը՝ լրացուցիչ երկու տարով իր իշխանավարության ժամկետը երկարացնելու մասին, քանի որ դեռ շարունակվում է հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի հետաքննությունը, որն այդպես էլ չբացահայտեց նրա շտաբի կապերը Ռուսաստանի հետ:

«Դա Դոնալդ Թրամփի համար ամենալավ շաբաթն էր. ոչ մի պայմանավորվածություն, արդարադատություն իրականացնելու ոչ մի խոչընդոտ, The New York Times-ը խոստովանեց, որ Բարաք Օբաման իրականում լրտեսել է նրա նախընտրական կամպանիան, իսկ տնտեսությունն այս ընթացքում ծաղկում է: Այժմ ես ցանկանում եմ, որ նրան հասցված վնասը փոխհատուցվի. պետք է ևս երկու տարի ավելացնել Թրամփի առաջին ժամկետին՝ որպես փոխհատուցում այն ժամանակի համար, որը նրանից խլվեց պետական հեղաշրջման այդ անազնիվ ու  ձախողված փորձով»,- ասվում է Վիրջինիա նահանգի Լիբերտի համալսարանի ղեկավար Ֆալուել-կրտսերի հայտարարության մեջ, որը Twitter-ում տեղադրել է Թրամփը:

Թրամփը այդ թեմայի շուրջ նաև սեփական մեկնաբանությունն է արել, սակայն չի նշել իր կողմից նման ցանկության մասին:

Նա, ըստ էության, կրկնել է նույն փաստարկները, բայց՝ ավելի զգույշ:

Փոխանցում է tass.ru-ն: