06.05.2019 11:41

Վենեսուելայի ընդդիմությունը Մադուրոյի փախուստի պլանների մասին տվյալներ չունի

Վենեսուելայի ընդդիմությունը Մադուրոյի փախուստի պլանների մասին տվյալներ չունի

Վենեսուելայի ընդդիմությունը տվյալներ չունի, որոնք կհաստատեին ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Փոմփեոյի պնդումներն այն մասին, թե անցյալ երեքշաբթի Բոլիվարիական Հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոն ծրագրել էր լքել երկիրը, սակայն Ռուսաստանը նրան համոզել էր չանել դա:

Այդ մասին CNN հեռուստատեսության եթերում հաղորդել է Կառլոս Վեկյոն, որը Վենսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի կողմից նշանակվել է ԱՄՆ-ում այդ հարավամերիկյան երկրի գործերի հավատարմատարը:

Երբ Վեկյոյին հարցրել են, թե ճի՞շտ է, արդյոք, Փոմփեոյի հաղորդած լուրը, նա պատասխանել է. «Ես  չեմ կարող դա մեկնաբանել: Ես նման մանրամասների չեմ տիրապետում: Կարող եմ միայն ասել, որ Մադուրոյի մերձավորագույն շրջապատը, այդ թվում՝ քաղաքացիական անձինք և զինվորականներ,Մադուրոյի հեռանալու վերաբերյալ բանակցություններ են վարում: Դա մի գործընթաց է, որը չի սահմանափակվում մի առանձին միջոցառումով»: Ընդդիմության ներկայացուցչի խոսքով՝ այդ բանակցությունները վկայում են Կարակասում «վարչակարգի կոլլապսի» մասին:

Չորեքշաբթի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրից Մադուրոյի հեռանալու ծրագրերի մասին Փոմփեոյի ասածն անվանել է կեղծ լուր, իսկ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան CNN-ին հայտնել է, որ պետքարտուղարի այն պնդումը, թե Ռուսաստանի իշխանությունները Վենեսուելայի ղեկավարին համոզել են չհեռանալ հանրապետությունից, չի համապատասխանում իրականությանը:

Փոխանցում է tass.ru-ն: