06.05.2019 12:03

Վաշինգտոնի կենտրոնով անցել է «Անմահ գնդի» երթը

Վաշինգտոնի կենտրոնով անցել է «Անմահ գնդի» երթը

Շաբաթ օրը ԱՄՆ մայրաքաղաքում տեղի է ունեցել «Անմահ գունդ» ակցիան:

Երթի մասնակիցները հավաքվել են ԱՄՆ մայրաքաղաքի սրտում՝ Սպիտակ տան հյուսիսային թևում, և այնտեղից երթով շարժվել մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հուշահամալիրը:

Ակցիային մասնակցել են ԱՄՆ տարբեր քաղաքներում ապրող ռուսաստանցիներ, դեսպան Անատոլի Անտոնովը և նույնիսկ մի քանի ամերիկացիներ:

«Ազատությո՛ւն Սուդանին», «Արդար արդարդատությո՛ւն Սուդանին», «Սուդանը փոփոխություններ է ուզում», «Պա՛տ կառուցել Մեքսիկայի սահմանին», «Ամերիկային վերադարձնե՛լ իր վեհությունը», «Թրամփն ամեն օր ձեզ ստում է: Նա ամերիկացի չէ, նա դավաճան է»: Այսպիսի կարգախոսներով են հավաքվել «Անմահ գունդ» մակագրությամբ «բեյսբոլկաներ» կրող մարդիկ:

Փոխանցում է BBC-ն: