06.05.2019 12:34

AFP. Ալժիրի նախկին նախագահի եղբորը իշխանության դեմ դավադրության մեղադրանք է ներկայացվել

AFP. Ալժիրի նախկին նախագահի եղբորը իշխանության դեմ դավադրության մեղադրանք է ներկայացվել

Ալժիրի նախկին նախագահի եղբայր Սաիդ Բուտեֆլիկան, որը երկար ժամանակ զբաղեցրել է պետության ղեկավարի խորհրդականի պաշտոնը, և երկրի հետախուզական ծառայության երկու նախկին ղեկավարներ մեղադրվում են «պետական իշխանության դեմ դավադրության» և «բանակի հեղինակությանը վնասելու» մեջ: Այդ մասին հաղորդել է AFP-ն:

Ալժիրի ռազմական օրենսգրքի համաձայն՝ նրանց կարող է սպառնալ 5-ից 10 տարվա ազատազրկում: Ինչպես նշում է լրատվական գործակալությունը, Ալժիրի պետական հեռուստատեսությունն ընդհատել է հեռարձակումը, որպեսզի ցուցադրի, թե ինչպես է Սաիդ Բուտեֆլիկան, հատուկ ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ, մտնում Բլիդա քաղաքի զինվորական դատարանի շենք, որտեղ էլ նրան ներկայացվել է մեղադրանքը:

Ներկայումս Ալժիրը պատրաստվում է նախագահական ընտրությունների, որոնք նախատեսված են հունիսի 4-ին: Ալժիրի առաջատար ընդդիմադիր կուսակցություններն ու գործիչներն արդեն հայտարարել են, որ հրաժարվում են մասնակցել այդ ընտրություններին:

Փոխանցում է tass.ru-ն: