06.05.2019 13:20

Reuters. Իսրայելը և Պաղեստինը դադարեցնում են կրակը Գազայի հատվածում

Reuters. Իսրայելը և Պաղեստինը դադարեցնում են կրակը Գազայի հատվածում

Երկուշաբթի Իսրայելը և Պաղեստինը, Եգիպտոսի միջնորդությամբ, պայամանավորվածություն են ձեռք բերել դադարեցնելու կրակը Գազայի հատվածում: Այդ մասին հաղորդել է Reuters գործակալությունը՝ հղում անելով պաղեստինցի պաշտոնյայի:

Պաղեստինցի արմատականները մայիսի 4-ից Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակել են ավելի քան 600 հրթիռ, դրանցից 150-ը որսացել է «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգը:

Հրթիռակոծության արդյունքում զոհվել է չորս իսրայելցի, մի քանի մարդ վիրավորվել է:

Ի պատասխան՝ իսրայելցի զինվորականները խոցել են 300-ի չափ ռազմական թիրախներ Գազայի հատվածում: Al Hadath հեռուստատեսության տվյալներով՝ իսրայելական հարվածների արդյունքում երկու օրվա ընթացքում զոհվել է առնվազն 14 պաղեստինցի, տասնյակ մարդիկ վիրավորվել են:

Փոխանցում է tass.ru-ն: