06.05.2019 13:55

Reuters. Խավթարը հրամայել է հետապնդել և ոչնչացնել հակառակորդի նահանջող զորքերը

Reuters. Խավթարը հրամայել է հետապնդել և ոչնչացնել հակառակորդի նահանջող զորքերը

Լիբիայի ազգային բանակի հրամանատար, ֆելդմարշալ Խալիֆա Խաֆթարն իր ուժերին հրամայել է հետապնդել և ոչնչացնել հակառակորդի նահանջող զորքերը: Այդ մասին այսօր հաղորդել է Reuters գործակալությունը՝ հղում անելով մի ձայնագրության, որը հրապարակել է ֆելդմարշալի ներկայացուցիչը:

Գործակալության տվյալներով՝ Խաֆթարը նաև հայտարարել է, թե մուսուլմանների համար մայիսի 6-ից սկսվող ռամազանի սրբազան պահքի  ամիսը «ջիհադի կամ սրբազան պատերազմի ամիս է»:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության լիբիական բաժանմունքի տվյալներով՝ Լիբիայում ապրիլի սկզբից սկսված բախումների արդյունքում արդեն զոհվել է գրեթե 400 մարդ, երկու հազարից ավելին վիրավորվել են: Իրենց տները լքած քաղաքացիների թիվը հասել է 45հազարի:

Փոխանցում է tass.ru-ն: