06.05.2019 14:07

Մարտի 1-ի գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել. ՀԺ

Մարտի 1-ի գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել. ՀԺ

Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովի եւ Արմեն Գեւորգյանի գործով Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը ինքնաբացարկ է հայտնել:

Այս մասին տեղեկությունը «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել է ԲԴԽ-ի հասարակայնության հետ կապերի եւ մամուլի ծառայության պետ Արման Խաչատրյանը:

Խաչատրյանն ասել է, թե այս պահին հայտնի չէ, թե որն է ինքնաբացարկ հայտնելու հիմքը:

Նշվում է, որ գործը հանձնվել է գրասենյակ՝ վերամակագրման: