06.05.2019 14:43

Բողոքի ցույցեր ընդդեմ Մեքսիկայի իշխանությունների

Բողոքի ցույցեր ընդդեմ Մեքսիկայի իշխանությունների

Կիրակի օրը Մեքսիկայի շրջաններից շատերում, այդ թվում՝ նաև մայրաքաղաքում, տեղի են ունեցել բողոքի ցույցեր ընդդեմ երկրի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորի քաղաքականության: Noticias MVS  ռադիոկայանի տվյալներով՝ ցույցերին մասնակցել է առնվազն 15 հազար քաղաքացի:

Մեխիկոյում ցուցարարները դատապարտել են իշխանությունների տնտեսական քաղաքականությունը, այդ թվում՝ պետծառայողների հեռացումն աշխատանքից, և նախագահին կոչ են արել հրաժարական տալ: «Կորչի՛ Լոպես Օբրադորը»,- վանկարկել են ցուցարարները:

Երթերը խաղաղ բնույթ են կրել և ավարտվել են առանց ոստիկանության կամ կառավարության կողմնակիցների հետ բախումների:

Լոպես Օբրադորը՝ «Միասին կերտենք պատմություն» ձախակողմյան ուժերի դաշինքի թեկնածուն, երրորդ փորձից հաղթել է պետության ղեկավարի ընտրություններում 2018 թ. հուլիսի 1-ին՝ մեծ առավելությամբ առաջ անցնելով մրցակիցներից: Նախագահի պաշտոնը նա զբաղեցրել է նույն տարվա դեկտեմբերի 1-ին:

Փոխանցում է tass.ru-ն: