07.05.2019 11:34

Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների արդյունքները չեղարկվել են

Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների արդյունքները չեղարկվել են

Թուրքիայի ԿԸՀ-ն չեղյալ է հայտարարել Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների արդյունքները, որոնցում անսպասելիորեն հաղթել էր ընդդիմության թեկնածուն:

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը բողոքարկել է ընտրությունների արդյունքները՝ հայտարարելով, թե դրանք ուղեկցվել են կոռուպցիայով և խախտումներով:

Կրկնակի քվեարկությունը կկայանա հունիսի 23-ին:

Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում ոչ մեծ առավելությամբ հաղթել էր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն: Ինչպես հայտարարել է կուսակցության առաջնորդի տեղակալ Օնուրսալ Ադիգյուզելը, կրկնակի ընտրությունները նշանակում են, որ Թուրքիայում արգելված է հաղթել իշխող կուսակցությանը:

Փոխանցում է BBC-ն: