07.05.2019 12:04

ՄԱԿ-ի զեկույցը.Կենդանիների և բույսերի միլիոնավոր տեսակներ ոչնչացման եզրին են

ՄԱԿ-ի զեկույցը.Կենդանիների և բույսերի միլիոնավոր տեսակներ ոչնչացման եզրին են

Մարդկությունն ավելի ու ավելի արագ է ոչնչացնում կենսոլորտը: Շրջակա միջավայրի վրա մարդու ներգործության պատճառով  կենդանիների ու բույսերի միլիոնավոր տեսակներ հայտնվել են ոչնչացման եզրին:

Այսպիսի անմխիթար եզրակացության են եկել գիտնականները IPBES Կենսաբազմազանության և էկոհամակարգային ծառայությունների միջկառավարական գիտա-քաղաքական հարթակի զեկույցում:

«Մեր զեկույցը նվիրված է նրան, թե ինչ արագությամբ ենք մենք կորցնում կենսաբազմազանությունը և որքանով ենք ընդունակ պահպանելու այն ապագայում: Եթե մենք ուզում ենք մեր երեխաներին թողնել այնպիսի աշխարհ, որը չի ոչնչացվել մարդկության կողմից, ապա պետք է գործենք անհապաղ»,- հայտարարել է IPBES-իղեկավար, պրոֆեսոր Բոբ Ուոթսոնը:

1800 էջանոց զեկույցը Փարիզի համաժողովում ներկայացվել է իր սեղմ՝ 40 էջանոց տարբերակով: Զեկույցում գնահատական է տրվում, թե այսօր մարդկությունը որքանով է կախված ամենատարբեր բնագավառներում (սննդամթերքի, խմելու ջրի հայթայթում, ջերմոցային գազերի կլանում) բնական համակարգերի վիճակից:

Փոխանցում է BBC-ն: