07.05.2019 14:25

ԶԼՄ. Reuters գործակալության երկու լրագրողներն ազատվել են բանտից

ԶԼՄ. Reuters գործակալության երկու լրագրողներն ազատվել են բանտից

Մյանմայի նախագահը ներում է շնորհել Reuters լրատվական գործակալության երկու լրագրողներին՝ 32-ամյա Կո Վա Լոնին և 28-ամյա Կո Կյա Սո Օօյին:

Այդ որոշումը Վին Մինը կայացրել է մի քանի շաբաթ անց այն բանից հետո, երբ Գերագույն դատարանը վերջին անգամ մերժել էր արդեն մեկուկես տարի կալանքի տակ գտնվող լրագրողների բողոքարկման դիմումը:

Լրագրողներն զբաղվում էին ռոհինջա մուսուլմանների սպանության հետաքննությամբ, ինչի համար արժանացել են Պուլիտցերյան մրցանակի: Անցյալ տարի նրանք դատապարտվել էին յոթ տարվա ազատազրկման՝ «պետական գաղտնիք հրապարակելու» մեղադրանքով:

«Մենք ուրախ ենք, որ Մյանման ազատ է արձակել մեր քաջարի լրագրողներին: Այն ժամանակվանից ի վեր, ինչ 511 օր առաջ նրանց ձերբակալեցին, նրանք վերածվել են խորհրդանիշի՝ թե որքան կարևոր է մամուլի ազատությունն ամբողջ աշխարհում»,- հայտարարել է գործակալության գլխավոր խմբագիր Սթիվեն Ադլերը:

Փոխանցում է euronews-ը: