07.05.2019 15:02

Մոգերինի. ԵՄ-ն դեմ է ռազմական միջամտությանը Վենեսուելայում

Մոգերինի. ԵՄ-ն դեմ է ռազմական միջամտությանը Վենեսուելայում

Վենեսուելայում քաղաքական ճգնաժամը պետք է կարգավորվի խաղաղ բանակցությունների ճանապարհով, այլ ոչ թե ռազմական միջամտությամբ:

Այդ մասին երկուշաբթի Կոստա-Ռիկայում Վենեսուելայի հարցով միջազգային շփման խմբի նիստում  հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:

«Մեր առաջնահերթությունն է այժմ՝ խուսափել բռնությունների սրացումից և տարածություն պահել քաղաքական գործընթաց սկսելու համար: Միջազգային հանրությունը պարտավորություն ունի և պատասխանատու է գտնելու լուծում՝ ոչ թե ռազմական ներխուժման միջոցով, այլ քաղաքական գործընթաց սկսելու պայմաններ ստեղծելով»:

Անցյալ շաբաթ Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն ամերիկյան The Washington Post թերթին տված հարցազրույցում խոստովանել է, որ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյին տապալելու փորձը ձախողվել է՝ վենեսուելացի զինվորականների կողմից անբավարար աջակցության պատճառով, և չի բացառել, որ կհամաձայնի օտարերկրյա ռազմական ներխուժում սկսելու վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին, եթե նման առաջարկ արվի:

Փոխանցում է tass.ru-ն: