24.09.2012 21:36

Վթարի է ենթարկվել Ուկրաինայի սամբոյի հավաքականը

Վթարի է ենթարկվել Ուկրաինայի սամբոյի հավաքականը


Լատվիայում անցած գիշեր տեղի ունեցած ավտոճանապարհային պատահարի արդյունքում տուժել է 18 հոգի, որոնց մեծ մասը սամբոյի Ուկրաինայի հավաքականի անդամներ են: Այս մասին տեղեկացրել է УНИАН գործակալությունը: Վթարը տեղի է ունեցել Ռիգա – Դաուգավպիլս ավտոմայրուղում: Բեռնատարը բախվել է Ռիգայից Լվով ընթացող ավտոբուսին:
«Բախվել են բեռնատարը, որի վարորդը Լեհաստանի քաղաքացի է, եւ ավտոբուսը, որը տեղափոխում էր սամբոյի Ուկրաինայի հավաքականի՝ 25 մարզիկներից բաղկացած խմբին (նրանցից 18-ը անչափահաս): Ավտոբուսում եղել են նաեւ երկու վարորդներ: Լատվիայի ոստիկանության նախնական տվյալներով, ավտոբուսը դուրս է եկել հանդիպակած գոտի եւ բախվել բեռնատար ավտոմեքենային»,- հայտնել է Ուկրաինայի արտգործնախարարության մամուլի քարտուղար Ալեքսանդր Դիկուսարովը:
Նշվում է, որ տուժածներից 17-ը տեղափոխվել են Ռիգայի հիվանդանոցներ, եւս ինը հոգի տեղափոխվել են Սալասպիլսի առողջարան: