07.05.2019 16:32

Reuters. Մյանմայի իշխանություններն ազատ կարձակեն ավելի քան 6,5 հազար բանտարկյալի

Reuters. Մյանմայի իշխանություններն ազատ կարձակեն ավելի քան 6,5 հազար բանտարկյալի

Այսօր Մյանմայի իշխանություններն ապրիլին հայտարարված երկու համաներման արդյունքում ազատ կարձակեն 6520 բանտարկյալի, հաղորդել է Reuters գործակալությունը:

Մյանմայում ընդունված է համաներում անցկացնել ավանդական Նոր տարվա ժամանա, որն  սկսվել է ապրիլի 17-ին:

Ապրիլի 17-ին և 26-ին Մյանմայի իշխանությունները համաներում են հայտարարել, համապատասխանաբար ՝ ավելի քան 9 հազար և առնվազն 7 հազար բանտարկյալների նկատմամբ:

Իրավապաշտպանները հիասթափություն են հայտնել, քանի որ կալանավայրից ազատ է արձակվել քաղաքական մեղադրանքներով դատապարտված ընդամենը երկու մարդ:

Փոխանցում է tass.ru-ն: