28.01.2013 17:02

«Ռեալը» ցանկանում է տեղափոխել «Բարսելոնայի» հետ հանդիպման օրը

«Ռեալը» ցանկանում է տեղափոխել «Բարսելոնայի» հետ հանդիպման օրը

Մադրիդի «Ռեալը» դիմել է իսպանական լիգայի ղեկավարությանը՝ խնդրելով Իսպանիայի առաջնության սուպերկլասիկոն «Բարսելոնայի» հետ, անցկացնել մարտի 1-ին, այլ ոչ թե 2-ին:

«Ռեալի» այս խնդրանքը պայմանավորված է նրանով, որ արդեն մարտի 5-ին «Արքայական» ակումբը Չեմպիոնների լիգայի 1/8  եզրափակիչ պատասխան խաղում «Օլդ Տրաֆորդ» մարզադաշտում խաղալու է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Մադրիդյան ակումբը ցանկանում է այդ հանդիպմանը նախապատրաստվելու համար լրացուցիչ մեկ օր ունենալ: