08.05.2019 15:40

Կրակոցներ Կոլորադոյի դպրոցում

Կրակոցներ Կոլորադոյի դպրոցում

Ամերիկյան Կոլորադո նահանգի դպրոցներից մեկում երկու հոգի կրակ են բացել հրազենից, զոհվել է 18-ամյա մի պատանի, յոթը վիրավորվել են:

Միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի, Դենվեր քաղաքի մերձակա Հայլենդս Ռանչ բնակավայրի STEM գիտատեխնիկական դպրոցում, հաղորդել է ոստիկանությունը:

Հարձակում գործած անձինք ձերբակալվել են: Զենքը, որից կրակ է բացվել, հայտնաբերվել է դեպքի վայրում:

Հայլենդս Ռանչն ընդամենը ինը կիլոմետր հեռու է Կոլումբայն դպրոցից, որտեղ 20 տարի առաջ տեղի էր ունեցել ամերիկյան պատմության ընթացքում ամենարյունալի միջադեպերից մեկը:

Հրաձգությունը Կոլորադոյի դպրոցում, որոշ հաշվարկներով, ԱՄՆ-ում 2019 թ. նմանատիպ միջադեպերից թվով 115-րդն է:

Փոխանցում է BBC-ն: