08.05.2019 15:46

Միլիոնավոր եվրոների լվացման սկանդալ Դանիայում

Միլիոնավոր եվրոների լվացման սկանդալ Դանիայում

Դանիայի դատախազությունը Danske Bank -ի նախկին գործադիր տնօրեն Թոմաս Բորգենին փողերի լվացման միջազգային ամենաաղմկալի սկանդալի հետ կապ ունենալու մեղադրանք է ներկայացրել: Այդ մասին հաղորդել է Borsen թերթը՝ հղում անելով Բորգենի փաստաբանին: Financial Times-ը, հղում անելով իր աղբյուրին, հաստատել է, որ Բորգենին մեղադրում են, որ նա չի կարողացել կանխել մի շարք կասկածելի գործարքներ:

Բորգենի փաստաբանը նաև հաստատել է, որ մարտի 12-ին Բորգենի տանը խուզարկություն է կատարվել:

Danske Bank-ի նկատմամբ հետաքննություն է վարվում առնվազն 200 մլն եվրոյի լվացման գործով, որը փոխանցվել է բանկի էստոնական մասնաճյուղի միջոցով 2007-2015 թթ. միջև ընկած ժամանակահատվածում: Կասկածելի փոխանցումներն արվել են Ռուսաստանից և նախկին ԽՍՀՄ-ի այլ հանրապետություններից:

Փոխանցում է BBC-ն: