08.05.2019 16:00

Մեծ Բրիտանիան կմասնակցի եվրոպական ընտրություններին

Մեծ Բրիտանիան կմասնակցի եվրոպական ընտրություններին

Մեծ Բրիտանիան կմասնակցի Եվրախորհրդարանի ընտրություններին, որոնք Միացյալ Թագավորության տարածքում կանցկացվեն մայիսի 23-ին:

Այդ մասին հայտարարել է կառավարության քարտուղարության ղեկավար Դևիդ Լիդինգթոնը՝ խոստովանելով, որ կառավարությունը չի հասցնի բրիտանական խորհրդարանով անցկացնել ԵՄ-ից դուրս գալու գործարքները:

«Կառավարությունը շահագրգռված է բանակցությունների հարցով ընդդիմության և խորհրդարանի այլ ուժերի հետ, մենք փորձել ենք ու փորձում ենք բոլոր կուսակցությունների քաղաքական գործիչների առավելագույն աջակցությունն ստանալ: Բայց նկատի ունենալով, թե որքան քիչ ժամանակ է մնացել, այդ գործընթացը հնարավոր չի լինի ավարտել մինչև նշված ժամկետը: Իրավաբանական տեսակետից՝ Եվրոպական ընտրությունները պետք է կայանան»,- եզրափակել է Լիդինգթոնը:

Փոխանցում է euronews-ը: