08.05.2019 16:07

Գրոյսման. Կիևը չի ճանաչի Դոնբասի բնակիչներին տրված ռուսաստանյան անձնագրերը

Գրոյսման. Կիևը չի ճանաչի Դոնբասի բնակիչներին տրված ռուսաստանյան անձնագրերը

Ուկրաինայի կառավարությունը չորեքշաբթի որոշում կկայացնի ապօրինի ճանաչել ՌԴ անձնագրերը, որոնք տրվել են Դոնբասում բնակվող ուկրաինացի քաղաքացիներին:

Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը:

Նրա խոսքով՝ Կիևը կդիմի այլ երկրների՝ Դոնբասի բնակիչներին տրված ռուսաստանյան անձնագրերը չճանաչելու խնդրանքով:

Փոխանցում է tass.ru-ն: