08.05.2019 16:16

Էրդողանը պաշտպանում է Ստամբուլի քաղաքապետի վերընտրությունը

Էրդողանը պաշտպանում է Ստամբուլի քաղաքապետի վերընտրությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ստամբուլի քաղաքապետի կրկնակի ընտրություններ անցկացնելու որոշումը կարևոր քայլ է ժողովրդավարության ամրապնդման ճանապարհին՝ հավելելով, որ մարտին կայացած քվեարկությունը ստվերվել է «կազմակերպված կոռուպցիայով» և ապօրինի գործողություններով:

«Մենք դա դիտարկում ենք որպես կարևոր քայլ մեր ժողովրդավարության ամրապնդման համար,- խորհրդարանում պատգամավորներին ասել է Էրդողանը:- Մենք կարծում ենք, որ Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում տեղ են գտել կազմակերպված կոռուպցիա և լիակատար ապօրինություն»:

Փոխանցում է reuters-ը: