10.05.2019 13:42

Դավիթ Գարեջայի վանական համալիրը՝ կռվախնձոր Վրաստանի և Ադրբեջանի միջև

Դավիթ Գարեջայի վանական համալիրը՝ կռվախնձոր Վրաստանի և Ադրբեջանի միջև

Դավիթ Գարեջայի վանական համալիրը տարածաշրջանի ամենաերևելի քրիստոնեական սրբավայրերից և կարևորագույն մշակութային հուշարձաններից մեկն է:

6-րդ դարի քարանձավային վանական համալիրը գտնվում է Թբիլիսիից 60 կմ դեպի հարավ-արևելք, վրաց-ադրբեջանական սահմանին։ Վրաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը վանական համալիրը բաժանում է երկու մասի, և դա ցավոտ հարց է մնում ռազմավարական գործընկերների հարաբերություններում ավելի քան երկու տասնամյակ:

Հերթական վիճաբանություններից հետո անցյալ կիրակի վրացի ակտիվիստները չհամաձայնեցված սահմանին բողոքի ակցիա են կազմակերպել, թեպետ քչերն են հավատում, որ հակամարտությունը շուտափույթ լուծում կստանա:

Այն բանից հետո, երբ ապրիլին ադրբեջանցի սահմանապահները փակել էին ճանապարհը դեպի եկեղեցիներն ու քարանձավները, համալիրը կրկին վեճերի և բողոքի ցույցերի պատճառ էր դարձել:

Ճանապարհները բացեցին հինգ օր հետո, բայց վանական համալիրի շուրջ կրքերը չմարեցին:

Ակցիայի մասնակիցները վրաց իշխանություններից պահանջել են շուտափույթ լուծել սահմանային վեճն Ադրբեջանի հետ և մտավախություն են հայտնել, թե Վրաստանը կարող է կորցնել իր ժառանգությունն ու սրբավայրերը:

Փոխանցում է BBC-ն: