10.05.2019 14:27

BBC-ի հաղորդավարին ազատել են աշխատանքից՝ արքայական նորածնի մասին twit-ի համար

BBC-ի հաղորդավարին ազատել են աշխատանքից՝ արքայական նորածնի մասին twit-ի համար

BBC-ի հաղորդավար Դենի Բեյքերը ազատվել է աշխատանքից Twitter-ում տեղադրված լուսանկարի համար, որում ամուսնական զույգը գրկել է շորիկ հագած շիմպանզեին, և մեկնաբանության համար՝ «արքայական նորածինը լքեց ծննդատունը»:

Հաղորդավարն ինքը ստիպված է եղել խոստովանել, որ «հիմար» արաք է թույլ տվել:

61-ամյա Բեյքերի մեկնաբանությունն այժմ հեռացված է, բայց հասցրել է լայն արձագանք ստանալ: Բեյքերին մեղադրել են, թե նա ծաղրում է Սասեքսի դքսուհի Մեգանի ռասայական պատկանելությունը: Արքայազն Հարիի կինը անցյալ տարի դարձավ բրիտանական արքայական տոհմի պատմության մեջ առաջին անդամը, որը խառը ռասայի է պատկանում:

«Twit-ը հակասում է այն արժեքներին, որը մենք, որպես ընկերություն, փորձում ենք սերմանել: Դենին հրաշալի հաղորդավար է, բայց նա այլևս մեզ մոտ չի վարի ամենշաբաթյա շոուն»,- ասել է BBC-ի ներկայացուցիչը:

Դենի Բեյքերը Radio 5 Live-ում կիրակի օրերին վարում էր ամենշաբաթյա շոուն:

Փոխանցում է BBC-ն: