10.05.2019 14:57

Հոգևորականներին կպարտավորեցնեն հաղորդել բռնությունների դեպքերի մասին

Հոգևորականներին կպարտավորեցնեն հաղորդել բռնությունների դեպքերի մասին

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կաթոլիկ բոլոր հոգևորականներին պարտավորեցրել է հաղորդել իրենց հայտնի սեռական բռնությունների դեպքերի մասին, ինչպես նաև մանկական պոռնկագրության արտադրության, պահման կամ տարածման մասին:

Այդ մասին ասվում է պոնտիֆիկոսի ստորագրած առաքելական ուղերձում, որը հրապարակվել է հինգշաբթի:

Մինչև եկող տարվա հունիս ամբողջ աշխարհի թեմերին հանձնարարված է նաև պայմաններ ապահովել, որպեսզի հոգևորականներն ու վանականները կարողանան գաղտնաբար փոխանցել այդօրինակ տեղեկությունները:

«Խոսքը վերաբերում է սեռական բռնությունների փաստերին՝ ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների նկատմամբ, ընդգրկումը շատ լայն է: Ենթադրում եմ, որ այստեղ պատասխան է տրվում մի շարք պահանջների, որոնցով հանդես են եկել սեռական բռնությունների զոհերի պաշտպանները՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել հոգևորականներին»,- Վատիկանից հաղորդել է Reuters-ի թղթակիցը:

Փոխանցում է euronews-ը: