10.05.2019 15:48

Փոմփեոն կոչ է արել ազատ արձակել Վենեսուելայի խորհրդարանի առաջին փոխխոսնակին

Փոմփեոն կոչ է արել ազատ արձակել Վենեսուելայի խորհրդարանի առաջին փոխխոսնակին

ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն կոչ է արել անհապաղ ազատ արձակել Վենեսուելայի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Էդգար Սամբրանոյին:

«Սամբրանոյի ձերբակալությունն անընդունելի և հակաօրինական ակտ է, որը Մադուրոյի վարչակարգի կողմից հալածանքների ևս մի օրինակ է: Սամբրանոն պետք է անհապաղ ազատ արձակվի»,- Փոմփեոյի խոսքն է մեջբերել մամլո ծառայությունը:

Ավելի վաղ Վենեսուելայի խորհրդարանը, որը նախագահ Նիկոլաս Մադուրոյի հակառակորդների վերահսկողության տակ է, տեղեկացրել է Սամբրանոյի ձերբակալության մասին: Ընդդիմության ղեկավար Խուան Գուայդոն ենթադրել է, որ, հնարավոր է՝ փոխխոսնակին առևանգել են երկրի հատուկ ծառայությունները:

Փոխանցում է tass.ru-ն: