10.05.2019 16:21

ԶԼՄ. Ռումիանիայի նախկին նախագահին կասկածում են Սեկուրիտատի հետ համագործակցության մեջ

ԶԼՄ. Ռումիանիայի նախկին նախագահին կասկածում են  Սեկուրիտատի հետ համագործակցության մեջ

Սեկուրիտատի (Չաուշեսկուի քաղաքական ոստիկանությունը) արխիվների ուսումնասիրությամբ զբաղվող Ազգային խորհրդի կոլեգիան հինգշաբթի հաղորդել է, որ դիմել է դատարան՝ պարզելու համար, թե արդյո՞ք ոմն խորհրդարանական եղել է այդ կառույցի իրազեկիչը:

Թեպետ Կոլեգիայի պաշտոնական հաղորդագրության մեջ խորհրդարանականի անունը չի նշվում, սակայն աղբյուրները Mediafax գործակալությանը տեղեկացրել են, որ խոսքը Ռումինիայի նախկին նախագահ Տրայան Բեսեսկուի մասին է:

Բեսեսկուն Ռումինիայի նախագահն է եղել 2004-2014 թթ., ներկայումս սենատոր է (Ռումինիայի խորհրդարանի վերին պալատի անդամ): Եվրախորհրդարանի՝ մայիսի 26-ին կայանալիք ընտրություններում նա առաջադրվել է «Ազգային շարժում» կուսակցության կողմից, որտեղ զբաղեցնում է պատվավոր նախագահի պաշտոնը:

Սեկուրիտատի հետ համագործակցելու մեղադրանքը Բեսեսկուին ներկայացվել է բազմիցս, սակայն նա միշտ հերքել է:

Փոխանցում է tass.ru-ն: