11.05.2019 12:00

Լա լիգայի ակումբներն ահռելի եկամուտ են ստացել նախորդ մրցաշրջանում

Լա լիգայի ակումբներն ահռելի եկամուտ են ստացել նախորդ մրցաշրջանում

Պրիմերայի ակումբները նախորդ մրցաշրջանում աշխատել են մոտ 4,5 մլրդ եվրո: Այս մասին հաղորդում է Լա լիգայի պաշտոնական կայքը:

Աղբյուրի հաղորդմամբ, սա ռեկորդային ցուցանիշ է ու նախանցյալ տարվա համեմատ աճել է 20,6 տոկոսով:

Այս արդյունքի գլխավոր պատճառն այն է, որ կրկնակի անգամ աճել է ֆուտբոլիստների տրանսֆերների վաճառքից ստացված եկամուտները, ինչպես նաև ավելացել է կոմերցիոն շահույթի չափը:

Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնությունը ներկայացնում է 20 ակումբ: Դրանցից ամենահայտնիները Մադրիդի «Ռեալ»-ն ու «Բարսելոնա»-ն են: