11.05.2019 12:36

Վալդեսը կարող է աշխատանքի անցնել Չավիի մարզչական շտաբում

Վալդեսը կարող է աշխատանքի անցնել Չավիի մարզչական շտաբում

«Բարսելոնա»-ի նախկին դարպասապահ Վիկտոր Վալդեսը մտադիր է մարզչական կարիերա սկսել: Այս մասին հաղորդում է Sport.es-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ 37-ամյա իսպանացին տեղ կգտնի Չավիի մարզչական շտաբում, ով ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կգլխավորի քաթարական «Ալ-Սադդ»-ը:

Չավին ցանկանում է Վալդեսին դարձնել իր օգնականը: Հիշեցնենք, որ նախկինում երկու խաղացողներն էլ միասին հանդես են եկել «Բարսելոնա»-ում: