11.05.2019 13:00

Կլոպ. Ծիծաղելի է, որ Եվրոպա լիգայի եզրափակիչն անցկացվելու է Բաքվում

Կլոպ. Ծիծաղելի է, որ Եվրոպա լիգայի եզրափակիչն անցկացվելու է Բաքվում

«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը դժգոհ է այն փաստից, որ Եվրոպա լիգայի եզրափակիչ հանդիպումը կայանալու է Բաքվում:

«Ծիծաղելի է, որ Եվրոպա լիգայի եզրափակիչն անցկացվելու է Բաքվում: Չգիտեմ՝ նախաճաշին ի՞նչ են ուտում այն մարդիկ, ովքեր նման որոշում են կայացրել: Դա հիանալի քաղաք է, սակայն չեմ կարծում, թե եզրափակչում ռուսական թիմ կհայտնվեր կամ այդ տարածաշրջանից մեկ այլ թիմ: Նույնիսկ տեղյակ չեմ՝ ինչպես կարելի է հասնել այնտեղ: Եվրոպական երկրպագուները մեծ դժվարությունների կհանդիպեն: Այդ որոշումը շատ անպատասխանատու եմ համարում»,- գերմանացու խոսքերը փոխանցում է Standard-ը:

Հիշեցնենք, որ եզրափակչում հանդիպելու են «Արսենալ»-ն ու «Չելսի»-ն: