28.01.2013 18:22

Մեսիի նոր ռեկորդները

Մեսիի նոր ռեկորդները

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին Պրիմերայի նոր ռեկորդներ գրանցեց: Չնայած, թվում է, թե այլեւս ռեկորդ, ցուցանիշ, նշաձող չի մնացել, որը Մեսին չգերազանցի, սակայն, պարզվում է, դեռ ինչ-որ բաներ մնացել են:

Իսպանիայի առաջնության 21-րդ տուրում «Օսասունայի» հետ խաղում (5:1) Մեսին աչքի ընկավ Իսպանիայի առաջնության 11-րդ հանդիպմանն անընդմեջ, ինչը նոր ռեկորդ է: Նախկին ռեկորդը կազմում էր 10 խաղ եւ պատկանում էր Մարիանո Մարտինին եւ բրազիլացի Ռոնալդուին:

Բացի այդ, «Օսասունայի» հետ խաղում դառնալով չորս գոլի հեղինակ, Մեսին Իսպանիայի առաջնություններում իր գոլերի քանակը հասցրեց 200-ի եւ դարձավ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով հատում է այդ ցուցանիշը: