12.05.2019 09:25

«Մանչեսթեր Յունայթեդը» հրաժեշտ է տվել Անդեր Էրերային

«Մանչեսթեր Յունայթեդը» հրաժեշտ է տվել Անդեր Էրերային

«Մանչեսթեր Յունայթեդը» հրաժեշտ է տվել թիմի 29-ամյա կիսապաշտպան Անդեր Էրերային՝ հրապարակելով հրաժեշտի տեսահոլովակ։ Իսպանացի ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակ կստանա այս մրցաշրջանի ավարտից հետո։ Սպասվում է, որ Էրերան պայմանագիր կկնքի ֆրանսիական ՊՍԺ-ի հետ։

Էրերան «Մանչեսթեր Յունայթեդ» էր տեղափոխվել 2014թ․ ամռանը «Աթլետիկից» 36 միլիոն եվրոյով։ Մանչեսթերյան թիմում նա անցկացրել է 189 հանդիպում, խփել 20 հանդիպում, նվաճել 4 տիտղոս՝ Անգլիայի գավաթն ու սուպերգավաթը, Անգլիական լիգայի գավաթը եւ Եվրոպայի լիգայի գավաթը։