12.05.2019 12:00

Don Balon. «Բարսելոնա»-ն կրկին միացել է Պոգբայի տրանսֆերի համար մղվող պայքարին

Don Balon. «Բարսելոնա»-ն կրկին միացել է Պոգբայի տրանսֆերի համար մղվող պայքարին

«Բարսելոնա»-ն կրկին հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբայի ծառայություններով: Այս մասին տեղեկացնում է Don Balon-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբը ֆրանսիացուն դիտարկում է որպես Իվան Ռակիտիչին փոխարինող, ով, ամենայն հավանականությամբ, ամռանը կհեռանա թիմից: Հաղորդվում է, որ «կապտանռնագույններ»-ն արդեն կապ են հաստատել «կարմիր սատաանաներ»-ի հետ, որպեսզի ճշտեն 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը:

Նշենք, որ Պոգբային իր թիմում է ցանկանում տեսնել նաև Մադրիդի «Ռեալ»-ը: