12.05.2019 20:10

ԱՊԼ. «Լիվերպուլ»-ի չեմպիոնությունն այս անգամ էլ հետաձգվեց. «Մանչեսթեր Սիթի»-ն՝ Պրեմիեր լիգայի չեմպիոն, այլ արդյունքներ (տեսանյութ)

ԱՊԼ. «Լիվերպուլ»-ի չեմպիոնությունն այս անգամ էլ հետաձգվեց. «Մանչեսթեր Սիթի»-ն՝ Պրեմիեր լիգայի չեմպիոն, այլ արդյունքներ (տեսանյութ)

Կայացավ 2018/19 մրցաշրջանի Պրեմիեր լիգայի վերջին տուրը: Բոլոր հանդիպումները մեկնարկեցին նույն ժամին, սակայն առավել կարևոր էին զուգահեռաբար ընթացող «Լիվերպուլ» - «Վուլվերհեմփթոն» և «Բարնլի» - «Մանչեսթեր Սիթի» խաղերը:

Հենց այստեղ էր որոշվելու, թե որ թիմն էր տիրանալու չեմպիոնական տիտղոսին: Եվ այսպես.

«Բրայթոն» - «Մանչեսթեր Սիթի» խաղում հաշիվը բացեցին տանտերերը. 27-րդ րոպեին աչքի ընկավ Մարեյը: Զուգահեռաբար ընթացոց խաղում «Լիվերպուլ»-ը  Սադիո Մանեի՝ 17-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ հաղթում էի ու «քաղաքայիններ»-ի բաց թողած գոլը ցնծության մեջ գցեց «Էնֆիլդ»-ում հավաքված երրկրպագուներին: Սակայն նրանց ուրախությունը երկար չտվեց: Գվարդիոլայի սաներն արագորեն շտկեցին դրությունը. նախ 28-րդ րոպեին իր հերթական գոլը խփեց Ագուերոն, 10 րոպե անց իր թիմին առաջ մղեց Լապորտը, երկրորդ խաղակեսում՝ 63-րդ ու 72-րդ րոպեին հաշիվը խոշոր դարձրեցին Մահրեզն ու Գյունդողանը: Վերջում Սադիո Մանեն դուբլ ձևակերպեց «Լիվերպուլ»-ի կազմում:

Այսպիսով, «Մանչեսթեր Սիթի»-ն 98 միավորով նվաճում է ԱՄՊ-ի չեմպիոնի կոչումը, մերսիսայդցիները, հետ մնալով ընդամենը 1 միավորով, զբաղեցնում են 2-րդ հորիզոնականը:

«Բրայթոն» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1:4

«Լիվերպուլ» - «Վուլվերհեմփթոն»՝ 2:0

 

Այլ արդյունքներ՝

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Քարդիֆ»՝ 0:2

«Տոտենհեմ» - «Էվերթոն»՝ 2:2

«Բարնլի» - «Արսենալ»՝ 1:3

«Քրիսթալ Փելաս» - «Բորնմութ»՝ 5:3

«Ֆուլհեմ» - «Նյուքասլ»՝ 0:4

«Սաութհեմփթոն» - «Հադերսֆիլդ»՝ 1:1

«Լեսթեր» - «Չելսի»՝ 0:0

 «Ուոթֆորդ» - «Վեստ Հեմ»՝ 1:4

 Բացի «Մանչեսթեր Սիթի»-ից ու «Լիվերպուլ»-ից, Չեմպիոնների լիգայում հանդես գալու ուղեգիր են նվաճում «Չելսի»-ն ու «Տոտենհեմ»-ը: Եվրոպա լիգայի գոտում են «Արսենալ»-ը և «Մանչեսթեր Յունայփեդ»-ը: ԱՊԼ-ը լքեցին «Քարդիֆ»-ը, «Ֆուլհեմ»-ը և «Հադերսֆիլդը»: