13.05.2019 09:04

Միանգամից 3 ֆուտբոլիստ դարձավ Պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկու

Միանգամից 3 ֆուտբոլիստ դարձավ Պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկու

Միանգամից 3 ֆուտբոլիստ դարձավ Պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկու այս մրցաշրջանում:

Սադիո Մանեն, Մոհամեդ Սալահը (երկուսն էլ՝ «Լիվերպուլ») և Պյեր-Էմերիկ Օբամեյանգը («Արսենալ») 22-ական գնդակ գրանցեցին իրենց հաշվին:

Հատկանշական է, որ Մանեն ու Օբամեյանգն այդ ցուցանիշին հասան՝ անցկացնելով 36 խաղ, իսկ Սալահ՝ 38:

Հետաքրքրության համար նշենք, որ Օբամեյանգը 4 11-մետրանոց հարված է իրացրել, Մանեն՝ 3, իսկ եգիպտացին իր բոլոր գոլերը խփել է խաղից:

4-րդ հորիզոնականում Սերխիո Ագուերոն է («Մանչեսթեր Սիթի», 21 գոլ՝ 33 խաղում), 5-րդում՝ Ջեյմի Վարդին («Լեսթեր», 18՝ 34 խաղում):