13.05.2019 09:30

Գվարդիոլան ֆանտաստիկ նվաճման է հասել

Գվարդիոլան ֆանտաստիկ նվաճման է հասել

«Մանչեսթեր Սիթի»-ն  դարձավ ԱՊԼ-ի 2018/19 մրցաշրջանի չեմպիոն: 

Դա «քաղաքայիններ»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի համար 8-րդ հաղթանակն է ներքին առաջնությունում: 

Իսպանացի մասնագետը չեմպիոն է դարձել Լա Լիգայում, Բունդեսլիգայում և երկու անգամ էլ ԱՊԼ-ում: 

Ընդհանուր առմամբ իր կարիերայի ընթացքում Գվարդիոլան 26 տիտղոս է նվաճել: Դրանցից 5-ը՝ «քաղաքայիններ»-ի հետ: 

Հիշեցնենք, որ «Սիթի»-ն դեռ պետք է խաղա Անգլիայի գավաթի ընթացիկ խաղարկության եզրափակչում: Մրցակիցը՝ «Ուոթֆորդ»-ն է: