13.05.2019 10:00

ՊՍԺ-ն պաշտոնական առաջարկ է կատարել Դե Խեայի տրանսֆերի վերաբերյալ

ՊՍԺ-ն պաշտոնական առաջարկ է կատարել Դե Խեայի տրանսֆերի վերաբերյալ

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Դավիդ դե Խեան կարիերան կարող է շարունակել Փարիզում: Այս մասին հաղորդում է Canal+-ի լրագրող Ժոֆրուա Գարետյեն:

Աղբյուրի փոխանցմամբ, փարիզյան ակումբի ղեկավարությունը ցանկանում է համաշխարհային կարգի դարպասապահ տեսնել թիմում ու պաշտոնական առաջարկ է արել մանչեսթերյան թիմին:

Հիշեցնենք, որ իսպանացու պայմանագրի ժամկետն անգլիական ակումնբի հետ նախատեսված է մինչև 2020 թվականը:

Ավելի վաղ նշվում էր, որ «կարմիր սատանաներ»-ը պայմանագրի երկարաձգման համար վերջին առաջարկն են արել Դե Խեային:

Ամենայն հավանականությամբ, մրցաշրջանի ավարտին ՊՍԺ-ից կհեռանան դարպասապահներ Ջանլուիջի Բուֆոնն ու Ալֆոնս Արեոլան: