13.05.2019 10:28

«Բարսելոնա»-ն ամռանը կարող է 120 միլիոն եվրո վաստակել

«Բարսելոնա»-ն ամռանը կարող է 120 միլիոն եվրո վաստակել

«Բարսելոնա»-ն առաջիկա ամռանը կարող է բաժանվել իր մի քանի այն ֆուտբոլիստներից, ովքեր հազվադեպ են հայտնվում թիմի կազմում: Այս մասին հայտնում է Sport.es-ը: 

Կատալոնական ակումբը հույս ունի նրանց տրանսֆերների վաճառքից շուրջ 120 միլիոն եվրո վաստակել: 

Նշվում է, որ այդ ցանկում են Մալկոմը, Յասպեր Սիլեսենը, Ռաֆինյան և Դենիս Սուարեսը: 

Պաշտպան Թոմաս Վերմալենը մեծ հավանականությամբ ազատ գործակալի կարգավիճակով կլքի թիմը: 

Հիշեցնենք, որ «կապտանռնագույններ»-ն այս մրցաշրջանում ժամկետին շուտ Լա Լիգայում չեմպիոն են դարձել: