13.05.2019 11:00

«Արսենալ»-ը որոշել է նոր պայմանագիր առաջարկել իր երկու ֆուտբոլիստին

«Արսենալ»-ը որոշել է նոր պայմանագիր առաջարկել իր երկու ֆուտբոլիստին

«Արսենալ»-ը մտադիր է նոր պայմանագիր առաջարկել հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգին և Ալեքսանդր Լյակազետին: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: 

Նշվում է, որ ըստ նոր պայմանագրերի՝ նրանք շաբաթական 250 հազար ֆունտ կստանան: 

Երկու ֆուտբոլիստն էլ այս շաբաթ «Արսենալ»-ին օգնել են Եվրոպա լիգայում հաղթել «Վալենսիա»-ին: Լոնդոնյան ակումբը հաղթեց ընդհանուր 7:3 հաշվով, 3 գոլ խփեց Լյակազետը, 4 անգամ աչքի ընկավ Օբամեյանգը:

Օբամեյանգի գործող պայմանագրի ժամկետը «Արսենալ»-ի հետ լրանում է 2021 թվականին, իսկ Լյակազետինը՝ 2022-ին: