13.05.2019 11:28

Գվարդիոլան մերժել է եվրոպական գերակումբի առաջարկը

Գվարդիոլան մերժել է եվրոպական գերակումբի առաջարկը

«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ունեցել է առաջիկա ամռանը «Յուվենթուս»-ը գլխավորելու առաջարկ, սակայն մերժել է: Այս մասին հայտնում է Sunday Express-ը: 

48-ամյա մասնագետը իր մտերիմներին և ընկերներին հայտնել է, որ նա որոշել է մինչև պայմանագրի ժամկետի ավարտը աշխատել «քաղաքայիններ»-ի հետ, քանի որ մտադիր է մանչեսթերյան ակումբի հետ Չեմպիոնների լիգայի գավաթ նվաճել: Իսպանացի մարզչի համաձայնագրի ժամկետը «Սիթի»-ի հետ լրանում է 2021 թվականին: 

Նշվում է, որ Չեմպիոնների լիգայում հաղթանակը անգլիական ակումբի սեփականատեր շեյխ Մանսուրի գլխավոր նպատակն է: 

Հիշեցնենք, որ այսօր «Սիթի»-ն կարող է ԱՊԼ-ի իր 6-րդ տիտղոսը նվաճել, 2-րդը՝ Գվարդիոլայի հետ: