13.05.2019 12:00

«Մանչեսթեր Յունայթեդ»-ում ապստամբություն է հասունանում

«Մանչեսթեր Յունայթեդ»-ում ապստամբություն է հասունանում

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հանդերձարանում կոնֆլիկտ է հասունացել գոլերի և գոլային փոխանցումների համար ահռելի բոնուսների պատճառով, որոնք գրված են Ալեքսիս Սանչեսի և Պոլ Պոգբայի պայմանագրերում:  

Չիլիացին շաբաթական շուրջ 500 հազար ֆունտ է վաստակում և համարվում է մանկունիանցիների ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: 
 
Ընդ որում՝ նա 75 հազար ֆունտ է ստանում ամեն գոլի և 25 հազար՝ գոլային փոխանցման համար: Պոգբան ստանում է համապատասխանաբար 50 և 20 հազարական ֆունտ: 
 
«Կարմիր սատանաներ»-ի մնացած խաղացողները այդպիսի մեծ բոնուսներ չեն ստանում, ինչը լարվածություն է առաջացնում կոլեկտիվի ներսում: 
 
Ընդ որում՝ Պոգբան և Սանչեսը ընթացիկ մրցաշրջանից հետո կարող են լքել «Յունայթեդ»-ը: 
 
Պոգբան ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 46 հանդիպման, դարձել 16 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ: 
 
Ալեքսիսը մասնակցած 27 խաղում 2 գոլ է խփել և կատարել 4 գոլային փոխանցում: