13.05.2019 12:35

«Լիվերպուլ»-ի ֆուտբոլիստը «Բարսելոնա»-ի թիրախում է

«Լիվերպուլ»-ի ֆուտբոլիստը «Բարսելոնա»-ի թիրախում է

«Լիվերպուլ»-ի պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնը «Բարսելոնա»-ի ուշադրության կենտրոնում է: Այս մասին հայտնում է Sportsmole.co.uk-ը:  

«Կապտանռնագույններ» 25-ամյա ֆուտբոլիստի վրա ուշադրություն են դարձրել «Լիվերպուլ»-ի հետ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ խաղերից հետո (3:0, 0:4): 
 
Այնուհանդերձ, կատալոնական ակումբում հասկանում են, որ մերսիսայդցիները դժվար բաժանվեն իրենց գլխավոր աստղերից մեկից: 
 
Ընթացիկ մրցաշրջանում շոտլանդացի ֆուտբոլիստը մասնակցել է 46 հանդիպման և կատարել 13 գոլային փոխանցում: 
 
Ռոբերտսոնի տրանսֆերային արժեքը ըստ Transfermarkt պորտալի գնահատվում է 50 միլիոն եվրո: