13.05.2019 13:00

Ցիցիպասը հաղթեց Նադալին ու Մադրիդի մրցաշարի եզրափակչում կխաղա Ջոկովիչի հետ

Ցիցիպասը հաղթեց Նադալին ու Մադրիդի մրցաշարի եզրափակչում կխաղա Ջոկովիչի հետ

Հույն թենիսիստ Ստեֆանոս Ցիցիպասը Մադրիդի մրցաշարի կիսաեզրափակչում ուժեղ է գտնվել աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալից՝ 6:4, 2:6, 6:3 հաշիվներով հաղթանակ տանելով մրցակցի նկատմամբ:

Հանդիպումը 2 ժամ 36 րոպե է տևել: Ցիցիպասը 1 կրկնակի սխալ է թույլ տվել և 14 հնարավոր բրեյք-փոինթներից հաջող է իրացրել 6-ը:

Նադալի ակտիվում 1 էյս կա, 1 կրկնակի սխալ և 5 իրացված բրեյք՝ 16-ից:

Մրցաշարի եզրափակչում Ցիցիպասը կմրցի աշխարհի առաջին ռակետ, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչի հետ, որը կիսաեզրափակչում հաղթահարել է ավստրիացի Դոմինիկ Թիմի արգելքը 7:6 (7:2), 7:6 (7:4):