12.05.2019 22:30

Լա լիգա. «Բարսելոնա»-ն վստահ հաղթանակ տոնեց «Խետաֆե»-ի նկատմամբ (տեսանյութ)

Լա լիգա. «Բարսելոնա»-ն վստահ հաղթանակ տոնեց «Խետաֆե»-ի նկատմամբ (տեսանյութ)

Լա լիգայի 37-րդ տուրում «Բարսելոնա»-ն «Կամպ Նոու»-ում 2:0 հաշվով հաղթանակ տոնեց «Խետաֆե»-ի նկատմամբ:

39-րդ րոպեին հանդիպման առաջին գնդակը  հեղինակեց Արտուրո Վիդալը,  89-րդ րոպեին հյուրերն ինքնագոլ գրանցեցին:

«Կապտանռնագույններ»-ը վաղուց ապահովել են չեմպիոնությունը, իսկ «Խետաֆե»-ն 58 միավորով նահանջեց 5-րդ հորիզոնական:

Հավելենք, որխաղի մեկնարկից առաջ հյուրերը «չեմպիոնական միջանցք» էին կազմել կատալոնական ակումբի ֆուտբոլիստների համար:

«Բարսելոնա» - «Խետաֆե»՝ 2:0