12.05.2019 22:40

Մադրիդի «Ռեալ»-ը ձախողվեց «Անոետա»-ում (տեսանյութ)

Մադրիդի «Ռեալ»-ը ձախողվեց «Անոետա»-ում (տեսանյութ)

Պրիմերայի նախավերջին տուրում  Մադրիդի «Ռեալ»-ը «Անոետա»-ում հյուրընկալվեց «Ռեալ Սոսյեդադ»-ին:

6-րդ րոպեին հանդիպման հաշիվը  անհատական փայլուն անցումից հետո բացեց «արքայական» ակումբի կիսապաշտպան Բրահիմ Դիասը: 26-րդ րոպեին հավասարակշռությունը վերականգնեց Մերինոն: 39-րդ րոպեին հյուրերի կազմում կարմիր քարտ ստացավ Վալյեխոն ու նշանակվեց 11-մետրանոց. Կուրտուան որսաց գնդակը: Այնուամենայնիվ, քանակական առավելությունը սզգացնել տվեց, ու Զիդանի սաները ևս 2 գնդակ բաց թողեցին 57-րդ ու 67-րդ րոպեներին. գոլերի հեղինակներ դարձան Զալդուան ու Անդերը:

Այս խաղից հետո «Ռեալ»-ը 68 միավորով 3-րդ հորիզոնականում է, «Ռեալ Սոսյեդադ»-ն ունի 50 միավոր ու 8-րդն է:

«Ռեալ Սոսյեդադ» - «Ռեալ Մադրիդ»՝ 3:1