13.05.2019 08:45

Ա Սերիա. «Ռոմա»-ն կարևորագույն հաղթանակ տոնեց «Յուվենթուս»-ի նկատմամբ (տեսանյութ)

Ա Սերիա. «Ռոմա»-ն կարևորագույն հաղթանակ տոնեց «Յուվենթուս»-ի նկատմամբ (տեսանյութ)
Իտալիայի առաջնության 36-րդ տուրի կենտրոնական խաղում մրցեցին «Ռոմա»-ն ու «Յուվենթուս»-ը:
Հանդիպման վերջնամասում տանտերերը կարողացան հաղթանակ կորզել Ֆլորենցիի ու Ջեկոյի գոլերի շնորհիվ (79՛, 90+4՛): Հռոմեացիների համար վաստակած 3 միավորը շատ կարևոր է Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարում:
«Ռոմա»-ն 62 միավորով մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղում է, սակայն Չեմպիոնների լիգայի գոտում հայտնվելու լավ հնարավորություն է պահպանում: «Յուվենթուս»-ը վաղուց նվաճել է չեմպիոնական տիտղոսը:
 «Ռոմա» - «Յուվենթուս»՝ 2:0