13.05.2019 12:14

Փաշինյանը մեկնում է Բրյուսել

Փաշինյանը մեկնում է Բրյուսել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Լյուքսենբուրգ, որտեղ հանդիպումներ է անցկացնում:

Լյուքսենբուրգից, այսօր Փաշինյանը կմեկնի Բրյուսել, որտեղ նշվում է Արևելյան գործընկերության 10-ամյակը: Այդ առիթով Բրյուսել են ժամանում ծրագրին անդամակցող պետությունների ղեկավարները:

«Ազատության» փոխանցմամբ, մինչև պետությունների ղեկավարների ժամանումը վաղ առավոտյան մեկնարկել է արտգործնախարարների մակարդակով հավաք, բացառված չէ Զոհրաբ Մնացականյան - Էլմար Մամեդյարով հանդիպումը, համենայնդեպս երկու երկրների արտգործնախարարները միասին մի քանի միջոցառման են մասնակցելու: