13.05.2019 16:37

Ընթանում է Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ գործով բուն դատավարությունը

Ընթանում է Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ գործով բուն դատավարությունը

Ընթանում է ԱԺ նախկին պատգամավոր, 6 հոդվածներով մեղադրվող գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով բուն դատավարությունը։

«Ազատության» փոխանցմամբ, նիստի մեկնարկին պաշտպանական կողմը խնդրել է՝ հաշվի առնելով Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը, նիստը չտեսանկարահանել: Դատարանը բավարարել է միջնորդությունը և արգելել է լրատվամիջոցների ներկայացուցիչներին դատարանի դահլիճից ուղիղ հեռարձակումներն ու տեսանկարահանումները։