14.05.2019 13:07

Եվրոպան՝ ԱՄՆ-ին. Առավելագույնս զերծ մնալ իրավիճակը սրելուց

Եվրոպան՝ ԱՄՆ-ին. Առավելագույնս զերծ մնալ իրավիճակը սրելուց

Եվրամիությունը ԱՄՆ-ին կոչ է արել «առավելագույնս զերծ մնալ» Իրանի միջուկային գործարքի շուրջ իրավիճակը սրելուց:

Երկուշաբթի ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Փոմփեոն ժամանել է Բրյուսել ԵՄ երկրների ԱԳՆ ղեկավարների հետ հանդիպմանը:

Մի շարք եվրոպական պետություններ, այդ թվում՝ Գերմանիան և Ֆրանսիան, լուրջ մտահոգություն են հայտնել այն բանի կապակցությամբ, որ Վաշինգտոնն անընդհատ մեծացնում է ճնշումը Իրանի նկատմամբ, ընդ որում՝ այն դեպքում, երբ ԱՄՆ-ն ինքը դուրս է եկել պայմանագրից:

«Մենք, նախկինի պես, պաշտպանում ենք Իրանի հետ միջուկային գործարքն ամբողջ ծավալով: Մեզ համար այն եղել է ու մնում է չտարածման համակարգի կարևորագույն բաղադրիչը՝ ինչպես գլոբալ, այնպես էլ՝ տարածաշրջանային մասշտաբով: Ուստի մենք շարունակում ենք պաշտպանել այն՝ օգտագործելով բոլոր հնարավոր գործիքներն ու քաղաքական կամքը»,- ասել է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:

Փոխանցում է euronews-ը: