14.05.2019 13:33

Ինտերպոլի նախկին նախագահի կինն ապաստան է ստացել Ֆրանսիայում

Ինտերպոլի նախկին նախագահի կինն ապաստան է ստացել Ֆրանսիայում

Ֆրանսիայի իշխանություններն ապաստան են տվել Ինտերպոլի՝ 2018 թ. սեպտեմբերին Չինաստանում ձերբակալված նախկին նախագահ Մեն Հունվեյի կնոջը: Այդ մասին հաղորդել է AP գործակալությունը:

«Եթե Ֆրանսիան ինձ չապաստաներ, վաղուց արդեն ինձ սպանած կլինեին»,- ասել է Գրեյս Մենը:

2018 թ. սեպտեմբերի 29-ին Մեն Հունվեյը մեկնել էր Չինաստան և երկար ժամանակ կապի դուրս չէր գալիս: Կինը, անհանգստանալով, Ֆրանսիայի իշխանություններին հայտնել էր ամուսնու անհետացման մասին, որից հետո Լիոնի դատախազությունը հետաքննություն էր սկսել, և Ինտերպոլը պաշտոնական հարցում էր ուղարկել Չինաստանի իշխանություններին՝ պարզելու կազմակերպության ղեկավարի գտնվելու վայրը:

Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունը Լիոնում ստացել էր Ինտերպոլի նախագահի պաշտոնից Մեն Հունվեյի հրաժարականի մասին հայտարարությունը, որն անհապաղ ուժի մեջ էր մտել:

2018 թ. հոկտեմբերի 7-ին Չինաստանի իշխանությունները տեղեկացրել էին 64-ամյա Մեն Հունվեյի ձերբակալության մասին՝ օրենքը խախտելու կասկածանքով: Իսկ ՉԺՀ հասարակական անվտանգության նախարարությունը հայտարարել էր, որ Ինտերպոլի նախկին նախագահը կասկածվում է կաշառակերության և այլ հանցագործությունների մեջ:

Փոխանցում է newsru.com-ը: