14.05.2019 12:39

Դատարանը մերժեց Քոչարյանի պաշտպանների՝ դատավորին ինքնաբացարկի միջնորդությունը

Դատարանը մերժեց Քոչարյանի պաշտպանների՝ դատավորին ինքնաբացարկի միջնորդությունը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստը։  Նիստի մեկնարկին նիստը նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանը հայտարարեց, որ դատարանը մերժում է Քոչարյանի պաշտպանների՝ իրեն ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը։