14.05.2019 15:59

Ֆինլանդիան առաջարկել է անցկացնել Պուտինի և Թրամփի հանդիպումը

Ֆինլանդիան առաջարկել է անցկացնել Պուտինի և Թրամփի հանդիպումը

Ֆինլանդիան պատրաստ է կազմակերպելու Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների բանակցությունները, հաղորդել է «Известия» թերթը՝ հղում անելով ֆիննական դիվանագիտական շրջանակների երկու աղբյուրի, ընդ որում՝ թերթի զրուցակիցներն ընդգծել են, որ շատ բան կախված է կողմերի քաղաքական կամքից և երկխոսությանը տրամադրվածությունից:

Թերթը հիշեցրել է, որ Պուտինի և Թրամփի առաջին գագաթնաժողովը կայացել է 2018 թ. հուլիսի 16-ին Հելսինկիում: Նախագահների բանակցությունները տևել են երկու ժամ և դրականորեն են ընկալվել եվրոպական և համաշխարհային առաջնորդների կողմից:

Այն ժամանակ Ֆինլանդիայում հանդիպման կազմակերպման ծախսերը կազմել են առնվազն 10 մլն եվրո, սակայն, ինչպես նշել է երկրի վարչապետ Յուհա Սիպիլյան, այդ ծախսերը «արդարացված ներդրում էին երկրի իմիջում», նշվում է «Известия»-ի հոդվածում:

Փոխանցում է Interfax-ը: